2. Պավել Սարգսյան
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

004. ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ԾԱՐԱՎԸ

Մենք հրավիրում ենք ձեզ բացել զարմանահրաշ գիրքը` Աստվածաշունչը։ Այն գրվել է հենց Իր`Աստծո ներշնչանքով Սուրբ Հոգու մասնակցությամբ (Բ Տիմոթեոս 3.16, Բ Պետրոս 1.21)։ Դարերի ընթացքում սատանան շարունակաբար փորձել է ոչնչացնել Աստծո Խոսքը, բայց Աստվածաշունչը շարունակել է ապրել և շարունակում է փոխել այն մարդկանց կյանքը,  ովքեր բացում են նրա էջերը։

Աստվածաշունչը ոչ միայն փրկության և հավերժական կյանքի ուղիղ ճանապարհն է ցույց տալիս, այլև մեզ ծանոթացնում է հենց Իր` Փրկչի և Կենսատուի հետ: «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված և Նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես 17.3)։

Էլեն Ուայթն ասում է. «Կենդանի Աստծո խոսքը ոչ միայն գրված է, այլև` հնչել է։ Աստվածաշունչը Աստծո ձայնն է, որ մեզ հետ այնքան պարզ է խոսում, որ կարծես մենք այն լսում ենք սեփական ականջներով։ Եթե մենք դա հասկանայինք, ապա ինչպիսի երկյուղածութամբ կբացեինք Աստծո խոսքը և ինչպիսի ջանասիրությամբ կուսումնասիրեինք նրա խրատները։ Աստծո խոսքի ընթերցումը և մտորումը նրա շուրջ կընկալվեր որպես Անսահմանի մոտ ընդունելություն (Է. Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, էջ 393)։

Շատ քրիստոնյաներ հիանում են Աստծո խոսքով, բայց իրականում այն չեն կարդում և չեն ուսումնասիրում կանոնավոր կերպով։ Մոռացված Աստվածաշնչերը փոշոտվում են գրքերի դարակներում, դա այն ժամանակ, երբ աշխարհը ծարավ է Բարի լուրը լսելու, որը պարունակվում է կենդանի Խոսքի մեջ։ Բոլոր նրանց, ովքեր ծարավ են նոր կյանքի, Հիսուսն առաջարկում է. «Ինձ մոտ եկողը չի սովի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի» (Հովհաննես 6.35)։ Աստված ցանկանում է բավարարել մեև հոգևոր ծարավը, մեզ վրա Իր առատ օրհնությունները թափի։ Միացեք մեզ Նրա խոսքի ամենօրյա ուսումնասիրության մեջ։ 

ՁԵԶ ՀԱՄԱՐ ԳԱՆՁԵՐ ԲԱՑԱՀԱՅՏԵՔ

Մատթեոս 13.44-ում պատմվում է մի մարդու մասին, ով դաշտում թաքնված գանձ է գտնում։ Ցանկանալով տիրել այդ գանձին, նա վաճառում է այն ամենը, ինչ ուներ, և գնում է այդ դաշտը։ «Դաշտը, որտեղ թաքնված է գանձը, խորհրդանշում է Աստծո Խոսքը։ Այն բանի նմանությամբ, ինչպես երկրային գանձը գտնվեց դաշտում, այդպես էլ ջանասեր ուսումնասիրության շնորհիվ երկնային գանձը գտնվում է Աստվածաշնչի մեջ» (Ռևյու ընդ Հերալդ, 3 հունիսի, 1900 թ., էջ A, պարագրաֆ 4)։

Մեզ կոչ է արված փնտրել թանկարժեք գանձը, որ թաքցված է Աստծո սուրբ խոսքի մեջ։ Իր խոսքի միջոցով սուրբ Աստված չլուծված հարցերի պատասխաններն է տալիս և հուսահատվածների սրտերին հույս է ներշնչում։ Ահա Նրա խոստումներից մի քանիսը.

«Մի վախենա, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով» (Եսայիա 41.10)։

«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10.13)։

«Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների չորս կողմով և փրկում է նրանց» (Սաղմոս 34.7)։

«Բայց Տիրոջն ապավինողները 
կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի» (Եսայիա 40.31)։

«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ, և սրբի մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1.9)։

«Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարոտութիւնն Իր հարստության չափով՝ փառքով Քրիստոս Հիսուսում» (Փիլիպեցիս 4.19)։

«Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները» (Սաղմոս 103.12)։

Այս ձեռնարկի մեջ հետագայում էլ դուք կգտնեք Աստծո նաև այլ խոստումներ։ Կարդացեք դրանք և աղոթեք, նրանց ապավինելով, որպեսզի ձեր հավատը Նրա ուժի և բարության նկատմամբ ամրապնդվի։

Ի՞ՆՉ Է ԱՍՈԻՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ՄԱՍԻՆ

Աստվածաշնչյան հեղինակները նկարագրում են Աստծո Խոսքը որպես լույս, ուղեցույց և ամենայն իմաստնության աղբյուր։

«Եվ որ մանկությունիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսում է» (Բ Տիմոթեոս 3.15)։ 

«Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար, վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար» (Բ Տիմոթեոս 3.16

«Նա էլ պատասխան տվեց և ասաց. Գրված է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթեոս 4.4)։

«Բայց սրանք ավելի ազնիվ էին, քան թե նրանք՝ որ Թեսաղոնիկեումն էին։ Որ խոսքը բոլոր հոժարությամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թե այս այսպե՞ս է» (Գործք առաքելոց 17.11)։

«Նրա համար ինչ որ գրվեց՝ մեր սովորելու համար գրվեց, որ համբերությամբ և գրքերի
մխիթարությամբ հույսն ունենանք» (Հռոմեացիս 15.4)։

«Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ։» (Սաղմոս 119.18)։

«Ավելի իմաստուն եղա, քան թե իմ ամեն վարժապետները, որովհետև  քո վկայություններն են իմ մտածմունքը» (Սաղմոս 119.99)։

«Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին. Մեղրիցն էլ ավելի է իմ բերանին» (Սաղմոս 119.103)։

«Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար, և լույս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119.105)։

 

ՆՐԱ ԽՈՍՔՈՎ ՎԵՐԱԾՆՎԱԾ

Վերածնունդն ու Աստվածաշունչը միշտ ձեռք ձեռքի տված են գնում։ Այդպես էր Պենտեկոստեի օրը և Բարենորոգության դարաշրջանում և ադվենտիստական մեծ շարժման ժամանակ։ Այդպես էլ կլինի այն ժամանակ, երբ Սուրբ Հոգին կհեղվի վերջին անձրևի տեսքով։

«Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին։ Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տիրոջ պատվիրանները ուղիղ են, ուրախացնում են սիրտը։ Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար» (Սաղմոս 19.7-9)։

«Աստծո խոսքի ուսումնասիրության վերածննդի պահանջը զգացվում է ամբողջ աշխարհում։ Անհրաժեշտ է ուշադրությունն ուղղել ոչ թե մարդկային պնդումներին, այլ Աստծո խոսքին։ Եթե դա իրականանա, ապա մեծագույն աշխատանք կկատարվի» (Է. Ուայթ, Ավետարանչություն, 456)։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ

Հետագա էջերում դուք կգտնեք ոգեշնչում և գործնական միջոցներ, որոնք կօգնեն Աստվածաշունչն ավելի կենդանի դարձնելու։ Կարդացեք այս գրքույկը միայն Աստվածաշնչի հետ։ Ժամանակ տրամադրեք ներկայացված յուրաքանչյուր մեջբերմանը։ Աղոթեք սաղմոսերգուի խոսքերով. «Ես շատ խոնարհվեցի, Տեր, ապրեցրու ինձ քո խոսքի պես» (Սաղմոս 119.107)։

«Սակայն Տերը Իր սեփական հրաշալի ուժով պահպանեց իր սուրբ Գիրքը իր ներկա տեսքով որպես ձեռնարկ ամբողջ մարդկության համար, որ ցույց է տալիս երկնքի ճանապարհը» (Է. Ուայթ, Ընտիր լուրեր, հ. 1, էջ 15)։



                       (Է. Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, 90)։

«Ոչ մի ուրիշ գիրք, ոչ մի ուրիշ ուսմունք համեմատելի չէ այդ գրքի հետ։ Ներկայացված սկզբունքները ամենազոր են, դրա Հեղինակի զորության և բնույթի պես։ Այն ունակ է ամենաբարձր կրթությունը տալ, ինչպիսին երբևէ հնարավոր է մարդը ստանալ» (Է. Ուայթ, Մեր վերին կոչումը, 35)։

«Մենք պետք է օրեցօր ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը` կշռադատելով յուրաքանչյուր միտք և համեմատելով տեքստերը։ Աստվածային օգնությամբ մենք պետք է մեր անձնական կարծիքը կազմենք, քանզի յուրաքանչյուրն անձամբ պետք է պատասխան տա Աստծո առաջ» (Է. Ուայթ, Մեծ պայքար, 598)։

ՍՐՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սուրբ գիրքը մեզ բազմիցս կոչ է անում ուսումնասիրության, որպեսզի մենք կարողանանք լինել «մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարենք» (Բ Տիրոմեթոս 2.15)։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը միայն մտավոր գործընթաց չի։ Չմոռանանք, որ նույնիսկ սատանան էլ է Աստվածաշնչի լավ ուսումնասիրող։ Բացի մտավոր հասկացողությունից և «ուղիղ մատակարարելուց» մենք կարիք ունենք նաև սրտի վերափոխության։ Իսկ դա հնարավոր է միայն Սուրբ Հոգու զորության շնորհիվ։ 

 

 


Շարունակելի...

 
Ամեն օր նոր պարբերություն է ավելացվում։

 

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները