3. Էլեն Ուայթ
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

007. Քայլեր դեպի Քրիստոս, Ընթերցում 3

Ընթերցում 3

«Քայլեր դեպի Քրիստոս», գլուխներ 6-7

Շաբաթվա
ընթերցանություն



Իմ սիրած հոգևոր երգերից մեկը «Ես ցանկանում եմ Իմ Տեր Քեզ ավելի շատ ճանաչել» հայտնում է իմ սրտի ճիչը: Իրոք, իմ հոգու խորքում, ես ցանկանում եմ լինել միաբան Աստծո հետ և Աստծո հետ ավելի խորը շփում ունենալ:

Վեցերորդ գլուխը խոսում է մեր սրտի հետ, փափագելու ճանաչել Աստծուն ավելի լավ, վայելել խաղաղությունը, որը միայն Աստված կարող է տալ, ճանաչել ներումը: Ի՞նչ կարող ենք անել Աստծո հետ միաբան և Աստծո նման լինելու համար:

Ենթադրենք դուք խոստովանել եք ձեր մեղքերը և ընտրել եք դուրս գցել դրանք ձեր կյանքից: Դուք որոշել եք նվիրվել Աստծուն: Այժմ գնացեք Նրա մոտ և խնդրեք Նրան, որ ձեզ լվանա մեղքերից: Խնդրեք Նրան, որ ձեզ նոր սիրտ և նոր միտք տա: Հետո հավատացեք, որ Նա դա անելու է, որովհետև Նա խոստացել է:

Կրկին ու կրկին այս գլուխը հիշեցնում է մեզ գեղեցիկ ճշմարտության մասին, որ Աստված ցանկանում է հավատանք, որ մեր մեղքերը ներելու Իր խոստումներն իրական են, նրանք մերն են: Պետք չէ սպասել, թե երբ ենք սուրբ զգալու: Ասի՜ր ինքդ քեզ «Ես հավատում եմ, որովհետև Աստված խոստացել է» (Մարկոս 11. 24): Դու ինչպես մի երեխա ես՝ ծնված Աստծո ընտանիքում, և Նա սիրում է քեզ, ինչպես սիրում է Իր սեփական Որդուն:

Յոթերորդ գլուխ մենք մի փոքրիկ հարցաշար ենք հայտնաբերում, որն օգնում է մեզ ճանաչել թե արդյոք ուղիղ ենք Աստծո հետ: Ո՞ւմ են պատկանում մեր սրտերը: Ո՞ւմ մասին ենք մենք մտածում: Ո՞ւմ մասին ենք սիրում խոսել: Ո՞ւմ է պատկանում մեր ամենաջերմ սերն ու լավագույն աշխատանքը: Եթե մենք իսկապես Քրիստոսինն ենք, մենք հաճախակի ենք մտածում Նրա մասին, և մեր բայրացակամ մտքերը Նրանն են: Մենք բերում ենք Նրա ոտքերի առջև ամեն ինչ որ ունենք և ինչ որ կանք: Մենք ցանկանում ենք լինել Նրա նման և մեր մեջ ունենալ Նրա Հոգին: Մենք ցանկանում ենք հետևել Նրա ճանապարհով և հաճելի լինել Նրան՝ ամեն ինչում:

Այնպես, որ հավատով և միայն հավատով ենք մենք կիսում Հիսուսի շնորհը: Եվ շնորհը հնարավոր է դարձնում օրենքին հնազանդվելը: Չնայած նրան, որ հնազանդությունը կարևոր է Աստծուն նմանվելու համար, այն պետք է լինի սիրո ծառայություն, շնորհին ի պատասխան, և դա չի նշանակում, որ մենք վաստակում ենք մեր սեփական փրկությունը: Մենք կարող ենք ընկնել, բայց Աստված չի շրջվում մեզանից կամ մեզ միայնակ թողնում:

Ալելուիա՜: Ինչպիսի՜ Աստված ունենք:



Սինդի Թուչ

Էլեն Ուայթի ժառանգության տնօրենի օգնական (թոշակի անցած)

ԱՄՆ

Թարգմանությունը` Մարինե Գաբրիելյանի



One of my favorite worship songs, “Lord, I want to know you more!” expresses my heart’s cry. Indeed, deep within my soul I want to be one with God and experience deeper relationship with Him.

Chapter six speaks to our hearts’ longing to know God better, to revel in the peace that only God can give, to know forgiveness. What can we do to be one with God and to be like Him?

Suppose you have confessed your sins and chosen to put them out of your life. You have decided to give yourself to God. Now go to Him and ask Him to wash away your sins. Ask Him to give you a new heart, a new mind. Then believe that He does this, because He has promised!

Over and over this chapter reminds us of the beautiful truth that God wants us to believe that His promises to forgive our sins are real, they are true, they are ours! We are not to wait to feel that we are made whole. Say to yourself, “I believe it. It is so, not because I feel it, but because God has promised” (Mark 11:24). You are as a child born into the family of God, and He loves you as He loves His own Son.

We find a little quiz in chapter seven that helps us know if we are right with God: Who owns our hearts? Whom are we thinking about? Whom do we love to talk about? Who has our warmest love and our best work? If we are truly Christ’s, we think often about Him, and our kindest thoughts are of Him. We have laid at His feet all we have and are. We want to be like Him and have His Spirit in us. We desire to follow His way and to please Him in everything.

Even so, it is through faith and faith alone that we share the grace of Christ. And grace makes it possible to obey His law. Although obedience is essential to our oneness with God, it must be a service of love, a response to grace, and not the means whereby we earn our own salvation.

We may fall, but God does not turn away from us or leave us alone. Hallelujah! What a God!



Cindy Tutsch

Associate Director, Ellen G.White Estate (retired)

United States

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները