0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

061. ԵՍԱՅԻԱ 57, 22.04.2014

ԵՍԱՅԻԱ 57

1.  Գլուխն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեք «բայցերի», որոնք բաժանարարի դեր են կատարում։ 1-2 համարներում խոսվում է արդարների մասին, ովքեր խաղաղություն ունեն նույնիսկ մեռնելիս և Աստված նրանց ընդունում է։ ԲԱՅՑ (3-13 համարներ) Աստված չի հաճում ամբարիշտներին, նրանց կռապաշտության (շնության) պատճառով։ ԲԱՅՑ (13-19 համարներ) խոստանում է բժշկություն և խաղաղություն Իրեն հուսացողներին։ ԲԱՅՑ (20-21 համարներ) ամբարիշտները խաղաղություն չունեն։
    
2.  Աստծուն հուսացող արդարները թեև մեռնեն էլ, հույս ունեն։ Աստված նրանց մեջ է բնակվում, կենդանացնում, բժշկում և առաջնորդում է։ Այստեղ առկա է հարության գաղափարը։ Արդարները ժառանգելու են նոր երկիրը (13 համար)։ Աստծո հետ լինող արդարը խաղաղություն ունի ինչպես այս կյանքում, այնպես էլ՝ հանդերձյալ։
   
3.  Ուղղությա՞մբ եմ վարվում։ Չունե՞մ կուռքեր։ Վայելո՞ւմ եմ աստվածային խաղաղությունը։ Բնակվո՞ւմ է արդյոք Աստված իմ մեջ։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները