0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

060. ԵՍԱՅԻԱ 56, 21.04.2014

ԵՍԱՅԻԱ 56

1.  Աստված փրկում և արդարացնում է բոլոր նրանց, ովքեր Նրա հետ հավիտենական ուխտի մեջ են մտնում, անկախ ազգությունից, խավից և ֆիզիկական վիճակից։ Հավիտենական ուխտը ենթադրում է շաբաթի պահումը։ Ուխտի մեջ մտնելով, մենք դառնում ենք Աստծո միանական ժողովուրդ և կստանանք հավիտենական փրկությունը։ Նույնը չի կարելի ասել նույնիսկ եկեղեցիների պահապանների մասին, եթե նրանք կույր են և միայն շահի մասին են մտածում։
 
2.  Մեր օրերի համար էլ է այս նույն սկզբունքը կիրառելի.  ուխտի մեջ հավատարիմները երջանիկ են և կփրկվեն։ Շաբաթը մնում է որպես հավիտենական ուխտի նշան։ Անկախ սոցիալական և ազգային պատկանելությունից Աստված  Իրենն է համարում բոլոր Իրեն հարողներին և շաբաթը պահողներին։ Զգուշանանք կույր և թմրած պահապան լինելուց։ 

3.  Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը հավիտենական ուխտին՝ շաբաթին։ Պատկանո՞ւմ եմ Աստծո ժողովրդին։ Ինչպիսի՞ պահապան եմ ես։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները