0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

048. ԵՍԱՅԻԱ 44, 09.04.2014

ԵՍԱՅԻԱ 44

1.  Աստված Իր ծառային՝ Իսրայելին օրհնություններ է խոստանում և կոչ է անում Նրան պատկանել որպես միակ ճշմարիտ Արարիչ Աստծո։ Տեսանելի կերպով ցույց է տրվում կուռքի ոչինչ լինելը։ Միևնույն փայտը օգտագործվում է տաքանալու և կերակուր պատրաստելո համար և նաև կուռք պատրաստելու համար։ Կռապաշտը չի մտածում, չի հասկանում հասարակ բան. «փայտի կոճը պաշտե՞մ» (Եսայիա 44.19)։ Քանի որ Իսրայելը Աստծո ծառան է և Նա նրա Փրկիչը, ուստի կոչ է արվում դարձի գալ և ընդունել փրկությունը։ Աստված պատրաստ է ամեն կերպ աջակցել իր ծառային։ Մարգարեացվում է Կյուրոսի մասին, որ ապագայում կհրամայի կառուցել Երուսաղեմն ու տաճարը։

2.  Մեր օրերում էլ կուռքերը չեն վերացել։ Դրանք այնքան էլ չեն փոխել իրենց տեսքն ու բնույթը, միայն թե ավելի ժամանակակից և նորաձև են դարձել։ Ո՞ւմ է պաշտում ժամանակակից մարդը։ Ժամանակակից կուռքեր. կինոաստղեր, երգիչներ, մարզիկներ, կրոնական առաջնորդներ, նորաձևութուն, սեքս, սրբապատկերներ, սրբավայրեր, խաչեր ու խաչքարեր, թալիսմաններ, մասունքներ,  տարբեր առարկաներ (հեռախոս, այփադ և այլն)։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Զգուշացման լուրը հրատապ է նաև այսօր։ Աստված կոչ անում մտածել և ընդունել փրկությունը։
  
3.  Ինչպիսի՞ կուռքեր ունեմ ես։ Հասկանո՞ւմ եմ, որ կուռքը իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ընդունե՞լ եմ արդյոք փրկությունը։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները