0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

044. ԵՍԱՅԻԱ 40, 05.04.2014

ԵՍԱՅԻԱ 40

1.  Այս գլխից սկսած Եսայիան ներկայացնում է իր ժողովրդի փրկության ճանապարհները։ Այս գլխում տրված են այդ փրկությանն անհրաժեշտ գաղափարները. մխիթարություն, ճանապարհի նախապատրաստություն, Աստծո խոսքի հավերժություն, ավետաբերի պատգամը, Աստծո մեծությունը որպես իմաստուն Արարիչ, Աստված նման չէ չաստվածներին, Աստված է ստեղծել հրաշք տիեզերքը, Նա չի հոգնում։
    
2.  Աստված նույնն է նաև այսօր։ Մարդուն փրկելու համար Աստված օգտագործում է իր Արարիչ լինելու հանգամանքի հիշատակումը։ Նա դա անում է իր խոսքի և ավետաբերների միջոցով։ Աստծո էության լավ իմացությունը նպաստում է փրկությանը։
 
3.  Ճանաչո՞ւմ եմ արդյոք Աստծուն որպես Արարչի։ Ես Նրա ավետաբե՞րն եմ։ Նախապատրաստո՞ւմ եմ Նրա ճանապարհը։ Ստանո՞ւմ եմ ամենօրյա զորություն Նրանից։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները