0. Bible Study
Վերադառնալ բլոգ025. ԵՍԱՅԻԱ 21, 17.03.2014
ԵՍԱՅԻԱ 21
1. Գլուխը պարունակում է երեք պատգամ ուղղված Բաբելոնին, Եդովմին և Արաբիային։ Բաբելոնի անկումը լինելու է մարաց ազգի միջոցով։ Մարգարեությունը տրված է իրականացումից 160-200 տարի առաջ։ Այն կլինի խնջույքի ժամանակ (Դանիել 5)։ Դետը՝ պահապանը գիշեր և ցերեկ կանգնած է իր դիրքերում, որպեսզի տեսածը և լսածը հայտնի։ Նա տեսնում է նշանները և գիտի ժամը, բայց կարևորը ժամը իմանալը չէ, այլ արհավիրքին պատրաստ դիմակայելը։ Բաբելոնը անկում է ապրելու։ Զգուշացվում են Եդովմն ու Արաբիան էլ։ Պատգամաբերը՝ Եսայիան սոսկալի ցավեր է կրում նախազգուշացման պատգամները ներկայացնելիս։
2. Ժամանակակից հոգևոր Բաբելոնի անկումը նույնպես նկարագրվում է նույն բառերով. «Ընկավ, ընկավ Բաբելոնը»։ Տե՛ս Հայտնություն 14.8։ Աստված այսօր էլ ունի իր դետերն ու պահապանները, ովքեր տեղյակ են ժամանակին և տեսնում են սպառնացող վտանգները։ Հավատարիմ պահապանները չեն զլանում և տեսածն ու լսածը պատմում են նրանց, ում պետք է զգուշացնել վտանգից. «Ետ դարձեք, եկեք»։
3. Տեղի ունեցող իրադարձությունների մեջ տեսնո՞ւմ եմ արդյոք իրականացվող մարգարեությունները։ Փոխանցո՞ւմ եմ արդյոք լուրը նրանց, ում պետք է զգուշացնել վտանգից։ Ի՞նչ է անհրաժեշտ ինձ հավատարիմ պահապան լինելու համար։

0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը