0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

007. ԵՍԱՅԻԱ 3, 27.02.2014

ԵՍԱՅԻԱ 3

1.  Տերը դատ է անում Իր ժողովրդի նկատմամբ նրա մեղքերի  պատճառով։ Նա հեռացնելու է ներկա կառավարման համակարգը և նոր, անփորձ կառավարիչների օրոք ավերակ և քաոս է տիրելու։  Կազմակերպված, ներդաշնակ և իմաստուն ղեկավարումը պարգև է Աստծուց, դրա բացակայությունը՝ պատիժ։ Երկրորդ պատիժը վերաբերում է կանանց և աղջիկներին. նրանք կկորցնեն  իրենց պճնանքի և հպարտության առարկաները, քանի որ շատ են հպարտացել։

2.  Այսօր էլ է Աստծո ժողովուրդը հաճախ հայտնվում ապաշնորհ ղեկավարների առաջնորդության տակ։ Կանայք և աղջիկները հպարտանում են իրենց գեղեցկությամբ և զարդարանքներով։ Դրանց հետևանքները կործանարար են։

3.  Ինչպիսի՞ ղեկավար եմ ես ինձ վստահված բնագավառում։ Ի՞նչ տեղ են զբաղեցնում զարդերն ու արտաքին գեղեցկությունը իմ կյանքում. դրանք առաջնայի՞ն են, թե՞ երկրորդային։ Կա՞ մեղք իմ կյանքում, որ կարող է  ավերել կյանքիս կառավարումը և կործանել այն։

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները