0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

004. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ «ԱՆՆԱ» ՄԵԹՈԴԸ

Սիրելի բարեկամներ։

Այսօր սկսում ենք Եսայիա մարգարեի գրքի ընթեցումը։ Այն ուսումնասիրելու համար կարող եք օգտվել «ԱՆՆԱ» մեթոդից, որն այստեղ ներկայացնում եմ։

Ստորև տեղակայել եմ նաև Գյումրիի ՅՕԱ եկեղեցու տեղեկատվական բաժնի «Համազանգ» պարբերականի երկրորդ համարը։ Այնտեղ կարող եք գտնել Աստվածաշնչի ուսումնասիրության երեք մեթոդների շարադրանքը։

Համազանգ, թիվ 2 (pdf ֆորմատ)

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ «ԱՆՆԱ» ՄԵԹՈԴԸ

 Աստվածաշնչի ուսումնասիրությունն «ԱՆՆԱ» մեթոդի միջոցով ենթադրում է ուսումնասիրության երեք փուլ.

 1. Անցյալ (ԱՆ)

Քայլ 1. Կարդացվում է հատվածը։ Կատարվում է վերլուծություն՝ այսինքն դուրս է բերվում իմաստը Աստվածաշնչից։

Քայլ 2. Պատասխանվում է «Ի՞նչ է ասում հեղինակը, կամ Ինչի՞ն էր հավատում հեղինակը» հարցին։

Դա վերաբերում է 1-ին դարին և ավելի վաղ ժամանակաշրջանին։

 2. Ներկա (Ն)

Պատասխանվում է «Ի՞նչ է դա նշանակում մեր օրերում, կամ՝ Ինչի՞ն պետք է ես հավատամ» հարցին։ Այսինքն պարզվում է, թե որն է սկզբունքը մեր օրերում։

 3. Ապագա (Ա)

Պատասխանվում է «Ինչպե՞ս կարող եմ ես այդ սկզբունքը կիրառել իմ կյանքում» հարցին։

 Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է հակիրճ, բայց ըստ էության պարզել համապատասխան գլխի կամ հատվածի իմաստը և կիրառության հարցը մեր կյանքում։

 

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները