1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

287. Բ Թագավորաց 20

Մինչև հիմա մենք շատ ենք լսել Դավթի կենսագրի մասին: Դավթի մահից շատ չանցած նա պատառիկներով ու կտորներով հավաքել է դպիների գրածներն ու օրագրերը: Պալատական գրագիրները և զինվորական գրագիրները Հովաբի հետ միասին հայթայթել էին այս աղբյուրների մի մասը: (Աղբյուրներից այս կախվածությունն այն է, ինչ Ղուկասն արել էր, երբ նա գրում էր Ղուկասի Ավետարանի 1.1-3-ը):

Բայց մենք պետք է հիշենք, որ Սուրբ Հոգին է Խմբագիրը և Նա նախատեսել է, որ կենսագիրը ռոմանտիկորեն չի կենտրոնացրել ուշադրությունը միայն Դավթի վրա՝ որպես մեծ ռազմագետ, կամ էլ միայն թագավորի լավ գործերի վրա: Սուրբ Հոգին իրադարձությունները պատմել է իրատեսորեն, առանց բաց թողնելու Դավթի գործած չար գործերը:

Գլուխն սկսվում է Սաբեեի փոքրիկ ապստամբությունից, ով իր հետևից տարավ Իսրայելի մարդկանց: Սուրբ Հոգին և գրքի հեղինակը նրան բնութագրելու համար օգտագործում են Բելիար բառը, որը բառացի նշանակում է «անպատիվ» (համար 1):

Դավիթը եկավ իր տուն՝ Երուսաղեմ, և վերցրեց տասը ծիսական հարճերին՝ Իսրայելի բոլոր ցեղերից, և նրանց փակեց և այլևս երբեք նրանց մոտ չմտավ: Նրանք ապրում էին որպես այրիներ: Սովորաբար ծիսական ամուսնության մեջ գտնվող այս տիկնայք պալատական նորությունների մասին տեղեկատվության աղբյուր էին այն ցեղերի համար, որտեղից նրանք սերում էին:

Թագավորի ընտանեկան կյանքն արդեն քայքայված էր, և նրա վիճակն ավելի ու ավելի էր վատթարանում: Դավիթը ցանկանում էր արագորեն ճնշել Սաբեեի խռովությունը՝ նախքան դա կտարածվեր: Դրա համար նա շրջանցեց իր սեփական գեներալին՝ Հովաբին, ներեց Ամեսայիին՝ Աբիսողոմի նախկին գեներալին, և նրան հանձնարարեց միավորել Հուդայի մարդկանց ու գրոհել Սաբեեի վրա:

Բայց ինչ-ինչ պատճառներով Ամեսային ուշացավ (Բ Թագավորաց 20.5): Հովաբը բարկացած էր, որ իրեն շրջանցել էին, և իր երիտասարդ, սահմանափակ ազգականին էին նշանակել իր փոխարեն: Երբ նրանք հանդիպեցին Գաբավոնի մոտ, Հովաբը, Հուդա Իսկարիովտացու նման, առաջ եկավ, համբուրեց Ամեսայիին, բայց դա անելուն պես սուրը մխրճեց նրա փորի մեջ (Բ Թագավորաց 20.10):

Քանի դեռ Ամեսայիի արնաշաղախ մարմինն ընկած էր արյան մեջ, Հովաբի մարդիկ կանգ էին առնում և մնում կանգնած: Հետո մի երիտասարդ Դավթին հավատարմության կոչ արեց՝ Հովաբին հետևելու միջոցով: Հետո մարմինը հեռացվեց, և մարդիկ հետևեցին Հովաբին:

Սուրբ Հոգին ցանկանում է, որ մենք տեսնենք մեղքի հետևանքները և սխալ քաղաքական որոշման ձախողումները: Հովաբն ու իր մարդիկ առաջ շարժվեցին և եկան Իսրայելի այն քաղաք, որտեղ Սաբեեն թաքնված էր՝ Աբելի Բեթմաաքա: Նրանք մոտ էին պարիսպներից ներխուժելուն, երբ մի իմաստուն կին դուրս եկավ: Նա ասաց, որ քաղաքն ավերելը նշանակում է ավերել Իսրայելի մայրաքաղաքներից մեկը, և որ ավերելը նույնն է, թե ավերել Տիրոջ ժառանգությունը (Բ Թագավորաց 20.19):

Հովաբը ականջ դրեց կնոջը և պաշտպանվեց՝ ասելով, թե չի եկել քաղաքը կուլ տալու կամ ավերելու, այլ միայն փնտրում է Սաբեեին: Նրան հանձնելու դեպքում Հովաբը կհեռանար: Այդ ժամանակ կինը քաղաք գնաց, և նրանք կտրեցին Սաբեեի գլուխը և այն պարսպից դուրս նետեցին:

Զարհուրելի ժամանակ էր՝ միապետությանը հավատարիմ լինելու պատճառով, համակարգ, որ ամբողջ ժողովուրդն ընտրեց, չնայած որ հետևանքների մասին նրանք նախազգուշացված էին հնում՝ դեռ Սավուղի օրերում (Ա Թագավորաց 8.11-18) Սամվել մարգարեի կողմից:

Սաբեեի մահից հետո մարդիկ ետ դարձան իրենց տները, և Հովաբը ետ եկավ Երուսաղեմ: Մեղքի վարձքը մահն է, և գրեթե բոլոր աստվածաշնչյան միջադեպերը որևէ նախազգուշացում ունեն մեզ հետ կիսվելու: Մենք չենք կարող չհամաձայնել Սամվելի հետ, որ միապետությունը իդեալական համակարգ չէ, և գոյություն ունեցող ոչ մի համակարգ համապատասխանի իդեալին, քանի դեռ մենք ապրում ենք սատանայի և մեղքի աշխարհում:

Թանկագի՛ն Աստված, Քո Խոսքը ճշմարտություն է, և Դու թագավորների Թագավորն ես: Մենք երկրպագում ենք Քեզ՝ նախքան որևէ այլ քաղաքական, կրոնական կամ որևէ այլ իշխանավորի հավատարմության տուրք տալը: Մեզ իմաստություն տուր, որ պայքարենք Քո սկզբունքների համար, անգամ եթե երկինքը փուլ գա, և քաոսի ժամանակ խոսենք իմաստությամբ: Հիսուսի անունով: Ամեն:

Կութ Վան Վուք

Քյանքթուքի ազգային համալսարան

Սանգջու, Հարավային Կորեա

Թարգմանիչ` Մերինե Աթոյան

2 Samuel 20

By now we have learned a lot about the historiographer of David’s life. Shortly after David’s death he selected parts that the scribes wrote on bits and pieces and daily diaries. The palace scribes and the military scribes with Joab provided some of these sources. (This dependence on sources is what Luke did when he wrote the gospel Luke 1:1-3). But we need to remember that the Holy Spirit is the Editor and He oversaw that the historiographer did not focus just romantically on David as the great Strategist or just on the good deeds of the king. The Holy Spirit reported things with realism, without omitting evil choices that David made.

The chapter begins with a mini-rebellion by Sheba who pulled the men of Israel behind him. The Holy Spirit and the scribe used the word Belial to describe him, which literally means “no worth” (v. 1). David went to his house in Jerusalem and took the ten women, his ceremonial married concubines from each tribe of Israel and locked them up and did not enter with them any longer. They lived as widows. Normally, these ladies of ceremonial marriages were sources of information about palace news for each tribe from which they came. The king’s family life was havoc already and his situation deteriorated even more.

David wanted to quickly put down Sheba’s rebellion before it spread. So he by-passed Joab, his own general, forgave Amasa, the former general of Absalom and asked him to bring together the men of Judah and go after Sheba. But for some reason, Amasa delayed (2 Samuel 20:5). Job was angry that he was by-passed and his young close relative was put in charge. When they met at Gibeon, Joab, like a Judas Iscariot, stepped forward, kissed Amasa, but as he did so pushed the sword through his stomach (2 Samuel 20:10). As they body of Amasa lay bleeding in the road, Job’s men stopped and stood still. Then a young man made a call for loyalty to David by following Joab. Then the body was removed and the men followed Joab. The Holy Spirit wants us to see the results of sin and the failures of wrong political action.

Joab and his men went on and came to the city in Israel where Sheba was hiding, Abel Beth-Maacah. They were about to topple the walls when a woman came out full of wisdom. She said that to destroy the city is to destroy one of the mothers of Israel and to destroy that is to destroy the inheritance of the Lord (2 Samuel 20:19). Joab listened to the woman and defended himself that he is not to swallow up or destroy the city but only seek for Sheba. If he is handed over, Joab will leave. So the woman went in and they cut off the head of Sheba and threw it over the wall. Gruesome times, all because of loyalty to the monarchy, a system that all the people chose even though they were warned of the consequences of doing so back in Saul’s day (1 Samuel 8:11-18) by the prophet Samuel. After Sheba was dead, the men went back home and Joab went back to Jerusalem.

The wages of sin is death and nearly every biblical anecdote has some of this warning to share with us. We cannot but agree with Samuel, that the monarchy is not an ideal system and in essence, no system will satisfy as long as we are living in this world of Satan and sin.

Dear God

Your Word is truth and You are our King of Kings. We worship you first before we pay any loyalty to any other political ruler, religious or otherwise. Give us the wisdom to stand for your principles though the heavens may fall, and in times of chaos, to speak wisely. In Jesus name. Amen

Koot van Wyk

Kyungpook National University

Sangju, South Korea

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները