1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

238. Ա Թագավորաց 2

Ոփնիի ու Փենեհեսի համար աննշան բան էր զոհի միս ուտելը, ինչը նրանք չպետք է անեին: Շուտով նրանք հարմարավետություն զգացին իրենց անպատժելիությունից և իրենց քահանայական ծառայությունն օգտագործում էին իրենց համար, մինչև որ հասան բացահայտ սեռական անբարոյականություն գործելուն։

Հեղին խոսում էր իր որդիների հետ, բայց նա պետք է նրանց հեռացներ քահանայությունից։ Նրանք, հնարավոր է, կատակում էին «ծեր մարդու» հետ կապված և շարունակում էին իրենց խնջույքները։ Այդ ժամանակ Տերը «Աստծո մարդ» ուղարկեց Հեղիին՝ նախազգուշական լուրով:

Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր կյանքի մասին: Ի՞նչ կարելի է ասել իմ սեփական կյանքի մասին: Կա՞ ինչ-որ բան, ինչը ես խոստովանել եմ, որ մեղք է, և մտածել եմ. «Մի օր ես պետք է ինչ-որ բան անեմ դրա հետ», սակայն հետո շարունակել եմ ընթանալ հին ճանապարհով:

Մենք չպետք է լինենք Հեղիի նման, ով մտածում էր. «Ես դա պետք է անեմ», սակայն շարունակում էր մնալ անգործության մատնված: Հիմա, այսօր մենք պետք է ծնկի իջնենք զղջման և անձնատուր լինելու աղոթքով:

Հենց որ մենք արագացնենք հանձնվելը, Աստված կլսի և կների: Նա շնորհ և խիզախություն կտա մեզ, որ օգնի մեզ հաղթանակ տանել: Նրա խոստումը հաստատ է:

Պաշտոնաթող հովիվ Դավիթ Մանցանո

Թարգմանիչ` Մերինե Աթոյան

1 Samuel 2

It was just a little thing for Hophni and Phinehas to eat some of the sacrifice that they shouldn’t have. Soon they became comfortable in their disobedience and used their priestly office for themselves until it led to open sexual immorality.

Eli spoke to his sons but he should have removed them from being priests. They probably joked about “the old man” and continued their parties. Then the Lord sent “a man of God” to Eli with a message of warning.

What about our lives? What about my own life? Is there something which I have recognized as sinful and thought to myself, “Some day I need to do something about that.” but then I continue in the same old ways?

We must not be like Eli, thinking “I ought to,” but then taking no action. Now, today, we should get down on our knees in a prayer of repentance and surrender.

As we express our repentance, the Lord will hear and forgive. He will give grace and courage to help us overcome. His promise is sure.

David Manzano

Retired Pastor

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները