1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

229. Դատավորաց 18

Դատավորաց առաջին գլխում մենք խոսել ենք այն մասին, որ Քանանի երկրի նկատմամբ հաղթանակը ամբողջական չէր (1.26-27): Այս մասում պատմվում է, թե ինչպես է Դանի ցեղը եկել տիրելու իրենց ժառանգությանը` հյուսիսային Քանանում: Ղևիի նույնացումը, որպես Մանասեի (կամ միգուցե Մովսեսի) թոռ մատնանշում է, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել դատավորների վաղ ժամանակաշրջանում:

Այնուամենայնիվ, պատումը չի կենտրոնանում Լայիսի (ավելի ուշ այն կոչվեց Դան) հաղթանակի վրա: Այստեղ ներառված պատմությունը բացատրում է, թե ինչպես է Իսրայելի ամենահյուսիսային ցեղը եկել այնտեղ հիմնելու կեղծ երկրպագություն, և այն այնպես հաստատվեց, որ տևեց մինչև Ասորեստանի գերությունը, նույն կռապաշտական երկրպագությունը, որը և բերեց այդ գերությանը:

Դանի որդիների և Միքայի պատումը նույնպես ընդգծում է Դատավորաց գրքի կենտրոնական թեման. «Չկար թագավոր Իսրայելում» և «Ամեն մարդ անում էր իր աչքերին հաճելի եղածը»: Յահվե (Եհովա) Աստվածը ենթադրաբար նրանց Աստվածն էր, բայց Իսրայելացիները մերժեցին, կեղծեցին, կամ մոռացան Աստծո օրենքի յուրաքանչյուր ցուցմունքը իր ավերիչ հետևանքներով:

Միքան և Դանի ցեղերը մտածում էին, որ կարժանանան Աստծո օրհնություններին` հիմնելով իրենց սեփական երկրպագության կենտրոնը, մրցակցելով Սելովում պաշտոնական հաստատվածին: Ղևտացի Հովնաթանը, մեկն էր, ով չէր անհանգստանում կռապաշտության կապակցությամբ և ուրախ է հնարավորություն ունենալու դառնալ այս կեղծ կրոնի բարձրագույն քահանան (18.20,30):

Միքայի և Դանի որդիների պատմությունը սկսվում են գողությունով և կռապաշտությունով, վերջանում են գողությունով և կռապաշտությունով: Սամսոնի պատմության նման մի մեղքին հաջորդում է մյուսը, և այդ մեղքի բարոյական հետևանքները ավելի են վատանում: Մեղքը ծնում է մեղք, իսկ մեղքի վարձը մահն է:

Չնայելով, որ Դանի որդիները հաջողակ էին, մենք չպետք է շփոթենք հաջողությունը Աստծո հավանության հետ: Նայելով այս պատմությանը, եկեք աղոթենք Աստծուն, որ մեզ օգնի մեր կյանքում քանդելու մեղքի բնույթը: Եկեք հիշենք, որ Իսրայելում Աստված կա և որ Հիսուսը մեր ժառանգությունն է:

Յուստո Է. Մորալես

Ադվենտիստական հարավային համալսարան

Թարգմանիչ` Մարինե Գաբրիելյան

Judges 18

We were told in the first chapter of Judges that the conquest of the land of Canaan was incomplete (1:27-26). This section narrates how the tribe of Dan came to possess their inheritance in northern Canaan. The identification of the Levite as the grandson of Manasseh (or perhaps Moses; 18:30) indicates these events took place fairly early in the period of the Judges.

However, the focus of the narrative is not on the conquest of Laish (later called Dan). The story is included here to explain how the northernmost tribe of Israel came to set up a false Israelite religion so well established that it would last until the time of the Assyrian captivity, the same idolatrous worship that would bring about that captivity.

The narrative of Micah and the Danites also emphasize the central theme of the book of Judges: “there was no king in Israel” and “everyone did what was right in his own eyes.” The Lord—Yahweh—was supposed to be their King, but the Israelites ignored, corrupted, or forgot every precept of His law with devastating consequences.

Both Micah and the Danites felt that they could appropriate God’s blessing by setting up their own center of worship, in competition (and opposition) to the official one at Shiloh. Jonathan the Levite, the one person in this story who should have known better, is not at all bothered with the idolatry and is glad to have the opportunity to be the high priest of this false religion (18:20, 30).

The narrative of Micah and the Danites begins with theft and idolatry and it ends with theft and idolatry. Just like the story of Samson, one sin leads to another and the moral consequences of those sins get worse with time. Sin begets sin and the reward of sin is always death.

Though the Danites are successful, we should not confuse success with God’s approval. As we reflect on this story, let us pray for God to help us break the pattern of sin in our lives. Let us remember that there is a King in Israel and that Christ is our inheritance.

Justo E. Morales

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները