7. Հոդվածներ

002. ԱՂՈԹՔԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ

ՄԻԱՑԻՐ ԱՂՈԹՔԻ ՏԱՍՆՕՐՅԱԿԻՆ

Այն, ինչը փոխեց Դանիելի գերության պայմանները, կարող է փոխել մեր կյանքը` այսօր` տասնօրյա աղոթքի միջոցով։ ՔԱ 605 թվականին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի զորքը պաշարեց Հուդայի հարավային մասը` հաղթելով Հովակիմ թագավորին և Երուսաղեմի իշխանազուն, ուժեղ և իմաստուն ժողովրդից գերի տարվեցին` նրանց մեջ և Դանիելն ու նրա ընկերները։

Կարծես թե նրանց համար դա վատագույն իրավիճակն է 
ինչպ
ես ամեն գերի, նրանք էլ հավանաբար աղաղակում էին 

Աստծուն և հարցնում. «Ինչո՞ւ… Ի՞նչ է սպասվում մեզ...»։

Դեպքերը, սակայն, հետաքրքիր դասավորվեցին. փոխանակ 
նրանց բանտ գցեի
ն կամ տանեին որևէ աշխատանքային 

գաղութ, նրա

նք իրենց գտան թագավորական պալատում՝ 
որպես ներքինի, և նրանց տրվեց հնարավորություն՝ ուտելու 
թագավորական մսեղենից և այլ կերակուրներից, ինչպես նաև՝ 
խմելու թագավորի գինուց։ Թագավորն ակնկալում էր, որ 
եբրայեցի գերիներն այս ամենը հաճույքով կընդունեն։ 
Եվ ընդունեցին բոլորը, բացի Դանիելից և նրա 3 ընկերներից։ 

Աստվածաշունչն ասում է. «Եվ Դանիելը որոշեց իր
սրտում, որ իրեն չպղծի թագավորի կերակրով և նրա 
խմած գինիով, և խնդրեց ներքնապետից, 
որ իրեն չպղծի» (Դանիել 1.8)։  

Մելսար իշխանը, վախենում էր, որ հրաժարվելով այդ 
սննդից, նրանք կդառնան ավելի թույլ և վտիտ՝ համեմատած 
մյուսներին, այնուամենայնիվ, նա որոշեց իր կյանքի գնով 
տալ նրանց մի տասնօրյա հնարավորություն՝ թեստ, 
տեսնելու արդյոք ինչով կավարտվի նրանց՝ միայն 
բանջարեղեն ուտելն ու ջուր խմելը։ Պատկերացրեք, 
թե ինչպիսի ջերմեռանդ աղոթքներ էին բարձրացնում 
Դանիելն ու նրա ընկերները այս տաս օրերի ընթացքում։

Եվ Աստվածաշունչն ասում է. «Եվ տասն օրից հետո 
նրանց դեմքը ավելի լավ և մարմնով գեր էին, քան 
թե այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագավորի 
կերակրից» (Դանիել 1.15)։

Նրանք ոչ միայն մարմնով էին ավելի գեր և ուժեղ, 
այլև Աստվածաշունչը հայտնում է մեզ, որ նրանք 
գնալով իմաստնանում էին խելքով և գիտությամբ և 
երբ վերջապես նրանց բերեցին թագավորի առաջին 
կանգնելու, նրանք տասն անգամ ավելի իմաստուն էին, 
քան թագավորի պալատական ամեն աստղագետ 
կամ իմաստուն (տե՛ս Դանիել 1.17-20)։

Կարո՞ղ ենք ես և դու լինել հավատարիմ այնպես, 
ինչպես Դանիելն ու նրա ընկերները։ Մենք ապրում 
ենք մի աշխարհում, որը բաբելոնյան  (այսինքն 
սատանայի) իշխանության տակ է եղել ավելի քան 
60 
հարյուրամյակ. որպես հետևանք շուրջբոլորը 
պատերազմներ են, նույնիսկ եկեղեցիներում ՝ 
չստացված ամուսնություններ, կոտրված ընտանիքներ, 
կորած երեխաներ, քայքայված առողջություն, հոգևոր 
զիջումներ և ընդվզումներ, խոցված սրտեր և շատ այլ 
բաներ։ Եվ չնայած այս ամենին, մենք անհույս չենք, 
որովհետև մենք պաշտում ենք մի հզոր Աստծու, Ով ի 
վիճակի է նույնիսկ չարիքը, որը հակառակորդն էր 
պատրաստել, վերածելու օրհության (Ծննդոց 50.20)։

Պատկերացրեք, որ մենք էլ Դանիելի և նրա ընկերների 
նման ձայն բարձրացնեինք և ասեինք. «Մենք այլևս 
չենք ուզում ընդունել այս ընկած աշխարհի 
իշխանությունը կրող ստատուս քվոն։ Ես ուզում եմ 
վկայություն լինել Աստծուն, ես ուզում եմ փորձարկել 
Նրա խոսքը, ես ուզում եմ լինել հավատարիմ, 
որպեսզի Նա կարողանա օգտագործել ինձ Իր 
փառքի համար»։

Անցած մի քանի 
տարիներից սկսած 
ես ինձ համար 
կենսաձև եմ մշակել 
տարին սկսելու 
10-
օրյա կամ 
21-օրյա աղոթքով 
ու ծոմով 
(10-
օրյան`հիմնված 
Դանիել 1 և 
21-օրյան՝ Դանիել 
10 
գլխի վրա)։ 
Ինձ համար ծոմը կարող է բաղկացած լինել 
բնական հյութից կամ Դանիելի՝ պարզ միայն 
միրգ և բանջարեղենային ծոմից։

Մեկ այլ կարևոր բան այս 10 կամ 21-օրյա ծոմի մեջ այն է, 
որ մի կողմ դնենք բոլոր տեսակի շեղիչ միջոցները՝ նույնիսկ 
եթե դա կնշանակի կտրվել բոլոր սոցիալական-մեդիա 
ցանցերից կամ անջատել բոլոր էլեկտրոնային ժամանցային 
միջոցները։ Ես չեմ ուզում, որ իմ միտքը և հոգևոր 
ընկալիչները զբաղեցված լինեն թագավորից տրված 
որևէ շեղիչ բանով։

Ամենից կարևորը, որ ես որոշել եմ լրացուցիչ ժամանակ 
տրամադրել Աստծո խոսքի ուսումնասությանն ու աղոթքին։ 
Մինչ կգտնեմ բազում հոգսեր սրտումս՝ աղոթքի համար, 
տարեսկզբի աղոթքներիս գլխավոր նպատակն է 
վերանայել իմ՝ Աստծո հետ անցնելու ճանապարհը՝ 
իմ հարաբերություններն Աստծո հետ։

Դա ասես «վերսկսել» կոճակը լինի, որը թույլ կտա կրկին 
կենտրոնանալ և վստահ լինել, որ պատրաստ եմ իմ 
կյանքում՝ Աստծո նախատեսած ծրագրի համար։

Ես տեսել եմ, թե ինչպես է Աստված գործում հրաշալի 
կերպով, երբ էլ որ առանձնահատուկ ժամանակ եմ 
տրամադրել աղոթքի և ծոմի համար յուրաքանչյուր 
տարի՝ երբեմն միայնակ, երբեմն էլ ընտանիքով, կամ 
ընկերներով ու եկեղեցու հետ՝ կախված այն բանից, թե 
որտեղ եմ գտնվել։ Աստված ոչ միայն ինձ տվել է ավելի 
խոր փոխհարաբերություններ՝ Իր հետ, հոգևոր 
ամրապնդում ու Իր խոսքի ավելի պարզ հասկացողություն, 
այլև ես տեսել եմ պատասխաններ թե՛ իմ, թե՛ ուրիշների 
կյանքի համար, պատասխաններ, որոնք թվում 
էին անհնարին. սիրելի մարդիկ են վերադարձել եկեղեցի, 
կոտրված ընտանիքներ են վերականգնվել, դռներ են 
բացվել ծառայության համար և ես մի այնպիսի հոգևոր 
աճ և վերածնունդ եմ վերապրել, որ թվում էր, անհնար 
է այդքանին հասնել։

         

Հունվարի 6-ին Յոթերորդ օրվա ադվենտիստների 
եկեղեցին սկսում է պաշտոնական «Աղոթքի տասնօրյակ», 
որը կտևի մինչև հունվարի 16-ը։ Եթե քո եկեղեցին էլ 
միացել է դրան, ես կոչ եմ անում, որ դու էլ մասնակցես 
ամբողջ սրտով Աստծո առաջ գալուն և տեսնես, թե ինչպես 
է Աստված առատորեն թափում Իր օրհնությունները, 
երբ միասնաբար փնտրում ենք Նրան։

Իսկ եթե քո եկեղեցին ընդգրկված չէ, մի՛ հուսահատվիր։ 
Դու դեռ կարող ես բաժնեկից դառնալ օրհնություններին՝ 
եթե միանաս միայնակ կամ մի քանի ընկերներով։ Իհարկե 
կարող ես սկսել 10-օրյա կամ 21-օրյա աղոթքները երբ էլ 
ցանկանաս, կարևորը՝ բաց չթողնես օրհությունները։ 

Աստվածաշունչն ասում է մեզ. «…Լայն բաց արա քո 
բերանը՝ և ես կլցնեմ նրան...» (Սաղմոս 81.10)։

Եթե դու հոգևոր քաղցած ես՝ ընդունի՛ր այս 
մարտահրավերը. երաշխավորում եմ, կյանքդ այլևս 
նույնը չի լինի։

Մելոդի Մեսոն, 
«Միավորված աղոթքում»՝ համակարգող, 
ՅՕԱ եկեղեցու Վեհաժողով

10-օրյա աղոթքներն ավելի արդյունավետ 
անցկացնելու համար.

- Կարդա ամենօրյա հոգևոր ընթերցանություն 
(անգլերենով կարող եք գտնել հատուկ նյութեր 
 tendaysofprayer.org  կայքում),

- Եթե սա չեք անում եկեղեցով, կարող ես ընտրել 
հատուկ ժամ և առաջարկել ընտանիքի անդամներին 
կամ ընկերներին՝ միանալու։

Գրի առ հոգևոր կարիքներ և պատասխանիր 
դրանք Աստծո խոսքի խոստումներով.

- Անձամբ հանդիպելը լավագույն տարբերակն է, 
սակայն դա ոչ միշտ է հնարավոր, կազմակերպելու 
զանգեր՝  կարող եք օգտվել սկայպից կամ այլ ցանցերից,
 
ինչպես նաև ադվենտիստական նոր կայքից՝  flocktoc.com

- Որպեսզի կիսես օրհնությունը մյուսների հետ, դիմիր
 շրջապատիդ (հարևան, դասընկեր, աշխատակից) և 
հարցրու նրանց՝ «ինչպե՞ս կարող եմ աղոթել քո համար». 
որոշները կկիսվեն, որոշները ոչինչ չեն ասի, որոշներն 
էլ ցանկություն կհայտնեն իմանալ ավելին՝ Հիսուսի մասին...

- Մտածիր այլ հետաքրքիր հոգևոր գործունեություն, որ 
կարելի է անել այս տաս օրերի ընթացքում...

- Թե՛ միայնակ, թե՛ եկեղեցով, ամենից կարևորը 
առանձնահատուկ և լրացուցիչ ժամանակ տրամադրելն 
է աղոթքի համար։ Հիշի՛ր, որ ամեն անկեղծ աղոթք 
պատասխանվում է, և երբ դու ընտրում ես հեռանալ 
ամենտեսակի շեղիչ միջոցներից և կենտրոնանում ես 
քո և Աստծո փոխհարաբերությունների վրա, դու 
կհիանաս՝ տեսնելով Աստծո հրաշալի ձեռքը քո կյանքում,

- Նույնիսկ եթե ուզում ես անցկացնել առանձնահատուկ 
աղոթքի տասնօրյակը մեկ այլ ժամանակ, դա նույնպես 
հիանալի է. երբ էլ առանձնահատուկ տրամադրես 
ժամանակ Աստծո հետ շփման համար, դրան կհետևեն 
օրհնությունները... Իրականում, ժամանակ առ ժամանակ 
աղոթքի տասնօրյակներ անց կացնելը, ի վերջո, կարող 
է դառնալ կենսաձև
...

Թարգմանությունը` Անուշ Սաֆարյանի

Աղբյուրը այստեղ` 
http://www.adventistreview.org/church-news/story3568-take-the-10-day-prayer-challenge

001. ՋՈՒՐ` ՀՐԱՇՔ ԱՌԱՆՑ ԿԱԼՈՐԻԱՆԵՐԻ

1952 թ. շվեդները ծրագրեցին Էվերեստի գագաթի նվաճումը, սակայն հանձնվեցին, երբ գագաթին մնացել էր ընդամենը 300 մ: Ի՞նչ պատահեց: Անհաջողության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վերելքի ժամանակ լեռնագնացները օրական 2 բաժակից քիչ ջուր էին օգտագործում: Դա շատ քիչ էր հասուն տղամարդկանց համար, ովքեր իրենց ջրազրկման ծանր աստիճանի մատնեցին:

Անգլիացի լեռնագնացների մեկ այլ խումբ, որի ղեկավարն էր Էդմունդ Հիլարին` այդ իրադարձությունից 1 տարի անց կրկնեց Էվերեստի գագաթը նվաճելու փորձը: Այդ լեռնագնացները հաշվի առան բժիշկների խորհուրդները և ամեն օր միջինը 12 բաժակ ջուր էին օգտագործում:

Արդյո՞ք ջուրն օգնեց նրանց: Միանշանակ` այո: Նրանք նվաճեցին Էվերեստի գագաթը և առաջինը ծածանեցին իրենց երկրի դրոշը աշխարհի ամենաբարձր լեռնագագաթին: Ինչի՞ց էր կախված նրանց հաղթանակը:

Բրիտանական հետազոտության ղեկավար Ջոն Հանգը կարծում էր, որ նրանց հաջողության հիմքում ընկած էր բավարար քանակով ջրի օգտագործումը:

Մեզանից շատերը խորապես սխալվում են` կարծելով, որ բավարար քանակի ջուր են օգտագործում: Ահա ամենավառ հատկանիշները, որոնք խոսում են ջրի անբավարար օգտագործման մասին. տհաճ հոտ բերանից, քրտնքի հոտ, մաշկի գունատություն, մեզի մուգ գույն և տհաճ հոտ:

Մարդու օրգանիզմի միջինում մոտ 60%-ը կազմում է ջուրը: Երեխայի օրգանիզմը ավելի շատ ջուր է պարունակում` 75%: Անհավատալի է, սակայն մեր ուղեղի 85%-ը ջուր է:

Ջուրն անհրաժեշտ է մեր օրգանիզմի կենսական հետևյալ կարևոր ֆունկցիաներն իրագործելու համար.

շնչառությունը,

մարսողությունը,

թքարտադրությունը և արցունքահոսությունը,

ջերմակարգավորումը,

հոդերի ամրության ապահովումը:

Այսօր մեզ են առաջարկվում ամենատարբեր ըմպելիքներ: Նրանք ավելի համեղ են և գրավիչ են, քան ջուրը: Սակայն գիտական հետազոտությունները հաստատում են փաստը, որ ավելի լավ և օգտակար հեղուկ, քան ջուրն է` գոյություն չունի: Բացի այդ` համարվում է, որ թեյը, սուրճը և այլ տարածված խմիչքներ համարվում են ջրի լիարժեք փոխարինիչներ: Բժիշկ-դիետոլոգներն այդ կարծիքը սխալ են համարում: Օրգանիզմին իրականում մաքուր ջուր է հարկավոր:

Ջուրը կալորիաներ չի պարունակում, որոնք խաթարում են մարսողությունը և ավելացնում ավելորդ քաշը: Այն չի պարունակում գրգռիչներ, որոնք կործանարար ազդեցություն ունեն մարսողական համակարգի օրգանների զգայուն լորձաթաղանթի վրա: Այն հասանելի է և էժան: Ուշադրություն դարձրեք. Ջուր` առանց կալորիաների, առանց գրգռիչների, միշտ հասանելի և էժան:

Ջուրը մեզ անհրաժեշտ է ամեն օր, քանի որ ամեն օր մեր օրգանիզմը ջուր է կորցնում քրտնարտադրության, շնչառության և մեզի միջոցով:

Եթե օրական ջրի այդպիսի քանակ ենք կորցնում, ապա մեր օրգանիզմը ջրով հագեցնելու անհրաժեշտությունը ակնհայտ է դառնում: Հակառակ դեպքում մեր օրգանիզմը ջրազրկման վտանգի առջև է կանգնում:

Այսպիսով, ամեն օր որքա՞ն ջուր է հարկավոր խմել. խորհուրդ է տրվում խմել օրական նվազագույնը 8 բաժակ ջուր:

Կա մի իմաստուն ասացվածք. 5 բաժակ, որպեսզի կենդանի մնաս, 8 բաժակ, որպեսզի քեզ առույգ զգաս, 10 բաժակ, որպեսզի երիտասարդանաս:

Ձեր առջև նպատակ դրեք` ամեն օր 8 և ավելի բաժակ ջուր խմել: Երբ սովորեք բավարար քանակությամբ ջուր օգտագործել, Դուք անմիջապես կզգաք սակավաշարժ անցյալի և հիասքանչ ներկայի միջև եղած տարբերությունները:

Հաջորդ անգամ, երբ Ձեզ հարցնեն, թե ինչ կխմեիք, թող Ձեր պատասխանը լինի. «Մեկ բաժակ ջուր, խնդրեմ: Չէ՞ որ դա ամենահրաշալի ըմպելիքն է»:

Ընտրեք ջուրը, և Ձեր ընտրությունը Ձեզ առողջ կդարձնի:

Սամվել Սարգսյան,
Բժիշկ

https://issuu.com/luysanmar/docs/la___1_12.02.2019