Այս կայքէջի օգնությամբ կարելի է ծանոթանալ Աստվածաշնչին մի քանի դասընթացների օգնությամբ։

Եթե ցանկանում եք անցնել որևէ դասընթաց, ապա պարզապես ծանոթացեք առաջին դասին և լրացրեք համապատասխան հարցաթերթիկը։

Եթե տվյալ դասընթացը չունի հարցաթերթիկ, ուրեմն այն դեռ պատրաստ չէ անցնելու համար և հղումն էլ ակտիվ չէ։ Սակայն, հնարավոր է, նյութը համապատասխան էջում տեղադրված լինի՝ ծանոթության համար։ Պարբերաբար հետևեք կայքի թարմացումներին, և պատրաստ լինելու դեպքում կարող եք սկսել ուսումնասիրությունը։ 

Որոշակի դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան վկայագիր, իսկ հասանելի բոլոր դասընթացները ավարտողները՝ վկայական։

Բոլորին մաղթում ենք հաճելի ճանապարհորդություն Աստվածաշնչի զարմանահրաշ էջերում։

Դասընթացները ավելացվում են աստիճանաբար։Ստորև ներկայացվում է դասընթացների ոչ լրիվ ցանկը։

Դավանաբանական

1. «Հույսի ճառագայթ» - աստվածաշնչյան դասընթաց, դավանաբանական ուսումնասիրություն 20 դասերի և հարցաթերթիկների օգնությամբ։

2. Տեսադասընթաց - 10 դավանաբանական յուրահատուկ տեսագրություններ և հարցաթերթիկներ։

3. «Հիսուսը և ապագան» - դավանաբանական դասընթաց 20 դասերից բաղկացած։

4. «Աստվածաշունչը և մենք» - աստվածաշնչյան դասընթաց, դավանաբանական ուսումնասիրություն 24 կարճ դասերի և հարցաթերթիկների օգնությամբ։ 

 

5. «Նոր կյանք» - դավանաբանական ճշմարտությունների համեմատաբար ծավալուն շարադրանք 24 դասերի միջոցով։

Ընտանեկան

6. «Երջանիկ ընտանիք» - 21 դասերից բաղկացած ընտանեկան դասընթաց, գիտական և աստվածաշնչյան ուսումնասիրություններ ընտանեկան կյանքի վերաբերյալ։

Առողջապահական

7. «Առողջության բանալիները» - 12 դաս առողջ կենսաձևի մասին Աստվածաշնչի լույսի ներքո։

Ընդհանուր քրիստոնեական

8. «Քրիստոսն աշխարհի լույսն է» - մատենաշարը 28 դասերի ժողովածու է, որի կենտրոնը և հիմքը հանդիսանում է Քրիստոսը։

Գիտական

9. «Պեղելով անցյալը» - 12 դասից բաղկացած Հին Արևելքի հնագիտական ուսումնասիրությունների շարքը Ձեզ համար կբացահայտի Աստվածաշնչյան պատմության զարմանահրաշ աշխարհը։ 

Երիտասարդական

10. «Տասը հարց Աստծուն» - երիտասարդական դասընթաց: